Գարիկ Մարտիրոսյանը, Միշա Գալուստյանը, Տաշը, Մենչը եւ ուրիշներ՝ ՈՒՀԱ-ի 55-ամյակին պատրաստվելիս

15:01   8 նոյեմբերի, 2016

1961-ի հենց այս օրը՝ նոյեմբերի 8-ին, մեկնարկեց նոր հումորային նախագիծ, որը կոչվեց «Ուրախների եւ հնարամիտների ակումբ» կամ ավելի կարճ՝ ՈՒՀԱ։ Խաղը նախատեսված էր տարբեր ուսումնական հաստատություններից ուսանողների համար, որոնք ցուցադրում էին ոչ միայն իրենց հումորը, այլեւ դերասանական հմտությունները՝ ներկայացնելով տարբեր կատակերգական տեսարաններ։ Տարիներ են անցել, բայց ծրագիրը դեռ շարունակում են կյանքի կոչել։ Ավելին, 1964-ից շոուի անփոփոխ հաղորդավարն է Ալեքսանդր Մասլյակովը։

Фото опубликовано Karen Mantashyan (@mantashoff)

2016-ը խորհրդանշական է ՈՒՀԱ-ի համար, քանզի այս տարի նշվում է նախագծի 55-ամյա հոբելյանը եւ տարբեր տարիներին ելույթ ունեցած լավագույնները կրկին հրավիրվել են Մոսկվա։ Նրանց թվում է նաեւ «Նոր հայեր» թիմը, որի անդամները կրկին միասին բեմ կբարձրանան եւ կներկայացնեն իրենց ելույթը։

Фото опубликовано Armen Petrosyan (@mench.petrosyan)

Фото опубликовано Armen Petrosyan (@mench.petrosyan)

Գարիկ Մարտիրոսյանը, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Գասպարյանը, Տաշ Սարկիսյանը, Վարդան Զադոյանը, Կարեն Մանթաշյանը, Միշա Գալուստյանը չէին կարող բաց թողնել կրկին հանդիպելու լավ առիթը։

Фото опубликовано Janna Levina (@jannalevina_martirosyan)

 



© NEWS.am STYLE