Ռուսաստանցիների սերը 250 հազար դոլար արժողությամբ Lamborghini-ի հանդեպ

15:44   8 նոյեմբերի, 2016

Արագ ընթացքի հանդեպ ռուսաստանցիները կիրքն այնքան է, որ արտացոլում է թանկարժեք մեքենաների հանդեպ կիրքը: Ընդհանրապես զարմանալի է, թե ինչպես կարող է մի երկրում, որտեղ տնտեսական ճգնաժամը ծաղկում է, ավելանալ թանկարժեք Lamborghini ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշը:

Հունվար-սեպտեմբերին Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, գերթանկարժեք դասի 961 մեքենա է վաճառվել (+7%):

2016 թվականի առաջին երեք եռամսյակի տվյալներով՝ Ռուսաստանում 24 Lamborghini է վաճառվել, ինչը 41%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Life-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի հարուստ բնակիչների շրջանում ամենապահանջվածը 510 ձիաուժ հզորությամբ Huracan հիպերքարն է, որը փոխարինել է Gallardo կուպեին:

Huracan-ի բազային գինը 250 հազար դոլար է:

Վաճառքի ցուցանիշով հաջորդ մեքենան 700 ձիաուժ ունեցող Aventador մոդելն է, որն ավելի քան 270 հազար դոլար արժե:

 

 



© NEWS.am STYLE