Սուպերմոդել Ջիջի Հադիդը՝ Tommy Hilfiger-ի սուրբծննդյան գովազդում

17:12   8 նոյեմբերի, 2016

Շատ շուտով մենք Ջիջի Հադիդին մոդելներ Ալեսանդրա Ամբրոսիայի, Ադրիանա Լիմայի, Լիլի Օլդրիջի, Էլզա Հոսկի, Ժասմին Տուկսի, Լաիս Ռիբեյրոյի, Մարտա Հանթի, Սառա Սամպայոյի, Ստելլա Մաքսվելլի, Թեյլոր Հիլլի, Բելլա Հադիդի, Քենդալ Ջենների հետ կտեսնենք Victoria's Secret Fashion Show-ի ցուցադրությանը: Իսկ Լեդի Գագան, Բրունո Մարսն ու The Weeknd-ը ելույթ կունենան հանդիսատեսի համար:

Շոուն տեղի կունենա Փարիզում, սակայն ցուցադրության վայրը գաղտնի է պահվում, քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքում վախենում են ահաբեկչություններից:

Իսկ մինչ այդ Tommy Hilfiger-ը ներկայացրել է իր տոնական գովազդային արշավը, որի դեմքը դարձել է Ջիջի Հադիդը: Ի դեպ, ընկերության ֆոտոշարքի արտադրանքը վաճառքի է դուրս գալիս այսօր:

Նոր լուսանկարներում պատկերված է Hilfiger Line-ի օդանավում տոնական երեկույթը:

Մոդելին լուսանկարել է Գրեգորի Հարիսը:

Աղբյուրը՝ Hollywood Life



© NEWS.am STYLE