Միհրան Հարությունյանը՝ համառուսաստանյան «Միսս հայ Գեղեցկուհի 2016» մրցույթի պատվավոր հյուր

11:18   9 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 20-ին Աստրախանում կկայանա համառուսաստանյան «Միսս Հայ Գեղեցկուհի 2016» մրցույթը, որին այս տարի մասնակցում են Ռուսաստանի տարբեր քաղաքներից տասը հայուհիներ։ Նրանք ոչ միայն պետք է փայլեն գեղեցկությամբ, այլեւ ցուցադրեն իրենց երգելու, պարելու ունակությունները եւ իսկապես համապատասխանեն հայ կնոջ կերպարին։  

Մրցույթին պատրաստվելու համար աղջիկներն ունեն մեկ շաբաթ, որի ընթացքում մասնակցում են հայկական մշակույթը ներկայացնող դասընթացների։

Կազմակերպիչ Գոհար Մուրադյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է պահպանել հայկական ավանդույթներն ու մշակույթը՝ ապրելով Ռուսաստանում։

Այս տարի կազմակերպվող մրցույթին հրավիրված են նաեւ պատվավոր հյուրեր, որոնց թվում են 2016-ին Ռիոյում կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը, ռուսական Առաջին ալիքի դիմահարդար-ոճաբան Պոլինա Հակոբյանը, երգչուհի Դի Դիկովսկին եւ ուրիշներ։



© NEWS.am STYLE