Պրիյանկա Չոպրայի TOP 10 լավագույն բոլիվուդյան կերպարները (ֆոտո)

20:35   9 նոյեմբերի, 2016

Ինչպես արդեն բազմիցս ասել ենք՝ Հնդկաստանը, հնդկական մշակույթը, հատկապես, Բոլիվուդն ու հնդկական ֆիլմերը մեծ պահանջարկ են վայելում նաեւ Հայաստանում: Սա այնքան էլ զարմանալի փաստ չէ. աշխույժ պարեր, ծաղիկներ, ուրախ տրամադրություն եւ երջանիկ դերասանուհիներ, որոնք փայլում են իրենց խնամված տեքով եւ գեղեցիկ հագուտներով՝ այս ամենը հեշտությամբ գրավում է բոլորին:

Օրեր առաջ ձեր ուշադրությանն էինք ներկայացրել գեղեցկուի Այշվարիա Ռայի ամենատպավորիչ բոլիվուդյան կերպարները: Այս անգամ որոշել ենք անդրադառնալ ոչ պակաս գեղեցիկ եւ տաղանդավոր Պրիյանկա Չոպրային, որը ժամանակակից Բոլիվուդի ամենասիրելի ներկայացուցիչներից է: Պրիյանկան եւս փայլում է թե եվրոպական, թե ազգային հագուստով:

Մեր այս խորագրում ներկայացնում ենք հմայիչ դերասանուհու TOP 10 լավագույն բոլիվուդյան կերպարները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE