Քիմ Քարդաշյանը, Մերիլին Մոնրոն, Բեյոնսեն, Ռիհաննան եւ այլք՝ իլյուստրատոր Հայդեն Ուլիյամսի աչքերով (ֆոտո)

15:35   9 նոյեմբերի, 2016

Վերջին շրջանում աշխարհում օր օրի ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում իլյուստրացիաների կամ պատկերազարդումների արվեստը: Այն հիմնականում ասոցացվում է նորաձեւության հետ:

Իլյուստրատորներին ոգեշնչում է այս կամ այն հայտնի գեղեցկուհու կերպարն ու նրանք փորձում են գեղեցիկ պատկերազարդումների եւ աչք շոյող գույների միջոցով դրանք հանձնել թղթին:

Բրիտանացի իլյուստրատոր եւ դիզայներ Հայդեն Ուիլյամսը բավականին ճանաչված է ոչ միայն պատկերազարդումների սիրահարների, այլեւ հենց իրենց՝ աստղերի կողմից: Ասում են՝ նա է աստղերի ամենահաջողված իլյուստրացիաների հեղինակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իլյուստրատորի աշխատանքներից մի քանիսը: Այո, դժվար է դրանցով չհիանալը:

Մերիլին Մոնրո

Օդրի Հեփբերն

Քիմ Քարդաշյան եւ Նորթ

Ռիհաննա

Բեյոնսե

Բրիթնի Սփիրս

Քենդալ Ջեններ

Լեդի Գագա

Ադել

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE