Թինա Կանդելակին դստերը կոչել է Թրամփի կնոջ պատվին

15:10   9 նոյեմբերի, 2016

Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակիի դստեր՝ Մելանյայի գեղեցկությամբ արդեն հասցրել ենք հիանալ, երբ 16-ամյա աղջիկը Մոսկվայում վերջերս հայտնվեց «Դեբյուտանտների պարահանդեսին»:

Պարզվում է՝ Թինա Կանդելակին դստերը կոչել է Դոնալդ Թրամփի կնոջ պատվին: Թինան իր ժառանգորդուհուն՝ Մելանյա Կոնդրախինային, լույս աշխարհ է բերել 2000 թվականի հունվարի 11-ին:

«Շատ լավ եմ հիշում, թե ինչպես 2000 թվականի նախաշեմին, հղիությանս վերջին մոտ, գեղեցկության մրցույթ էի դիտում, որը վարում էր Մելանյան: Այդ շոուի սեփականատերը Դոնալդ Թրամփն էր: Նա գեղեցիկ էր բոլոր միցակիցներից միասին վերցրած: Ասես գիշատիչ լիներ, բայց միաժամանակ շատ ազնվաբարո»,- իր հիացմունքն է արտահայտել Կանդելակին:

Տարիների ընթացքում Թրամփի կինն իր գրավչությունը չի կորցրել, չնայած նախանձողները նրա մասին էլ են չարախոսում:

«Այժմ նորաձեւ է նրա վրա ծիծաղելը: Իհարկե, նրա գործը չէ Միշելի cozy-ն, որը նաեւ Սեզամում է լուսանկարվում, եւ եթե պետք լինի կարող է ամուսնուց ավելի խիստ հայրենասիրական ելույթ ունենալ: Այնուամենայնիվ, այս կնոջ տեսակը նույնիսկ տարիներն ու պլաստիկան չեն կարողացել ոչնչացրել,- կարծում է հաղորդավարը: - Մելանյա, հենց այդ ժամանակ ես այս անունն ընտրեցի իմ Մալանիայի համար»:

Թինան, որպես փաստարկ, հրապարակել է Ամերիկայի նորաթուխ նախագահի եւ նրա հիասքանչ, ոճային կնոջ լուսանկարը, որը դարձել է երկրի առաջին տիկինը:

Այնուհետեւ, տեղեկանալով ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին, Թինան մեկ գրառում էլ է ավելացրել:

«Եվ այսպես՝ USA-ի առաջին տիկին#, այ սա իսկական հեքիաթ է, սլովենուհի հասարակ մոդելը կարողացավ առաջին տիկին դառնալ: Կյանքը ցանկացած սերիալից հզոր է: Հիլարի Քլինթոնը եղել է Դոնալդի եւ Մելանիայի հարսանյաց հանդեսի հյուրը…»,- Instagram-ում գրել է հեռուստահաղորդավարը:

Итак, Первая леди #USA Вот это настоящая сказка о том, как простая словенская модель смогла стать первой леди. Жизнь круче любого сериала. Хиллари Клинтон была гостьей на свадьбе Дональда и Мелании...

A photo posted by Тина Канделаки (@tina_kandelaki) on



© NEWS.am STYLE