Շերը Թրամփին «զուգարանակոնք» է անվանել. երգչուհին կտրուկ է արձագանքել Թրամփի հաղթանակին

14:14   9 նոյեմբերի, 2016

Ինչպես հայտնի է՝ Թրամփն ԱՄՆ-ի նախագահը դարձավ: Սոցցանցերում ակտիվորեն մեկնաբանում, վիճում, վիճաբանում եւ հումորային դիտողություններ են տարածում:

Չգիտեմ, թե Թրամփի հաղթանակն ինչպես կազդի մեր կյանքի վրա, բայց ահա 70-ամյա Շերի վրա Դոնալդի հաղթանակը բացասական տպավորություն է թողել: Երգչուհին իր Twitter-ում զայրացած հայհոյել է:

«Աշխարհը երբեք նախկինը չի լինի,- սկսել է Շերը:- Ցավում եմ երիտասարդության համար: Թրամփը (զուգարանակոնքի նշան) միշտ զուգարանակոնք կլինի, այս նշանը ես օգտագործում եմ հենց նրա համար: Անհնար է ջնջել... (կղանքի նշան): Նա միշտ վախկոտ կեղծավոր կլինի: Նա 1930-ականների Գերմանիան է»,- ամփոփել է երգչուհին:



© NEWS.am STYLE