Դերասանուհիներ Իրինա Բեզրուկովան եւ Մարիա Միրոնովան Հայաստանում են

17:45   9 նոյեմբերի, 2016

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի երեւանյան առաջին ցուցադրությանը ներկա լինելու նպատակով Հայաստան է ժամանել ռուսական կինոյի եւ թատրոնի հայտնի դերասանուհի Իրինա Բեզրուկովան։ Այս մասին դերասանուհի, հաղորդավարուհի, հասարակական գործիչ Իրինան հայտնել է Instagram-ի իր էջում.

«Երեւան!!!»,- լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է Բեզրուկովան՝ նշելով նաեւ Մարիա Միրոնովային։

Фото опубликовано Ирина Безрукова (@bezirina)

Նշենք, որ հայ հանդիսատեսը ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի, պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Երկրաշարժ» ֆիլմը մեծ էկրաններին դիտելու հնարավորություն կունենա նոյեմբերի 18-ից։

Հիշեցնենք, որ Հրանտ Թոխատյանի, Միքայել Պողոսյանի, Արսեն Գրիգորյանի, Սոս Ջանիբեկյանի, Մարիա Միրոնովայի, Կոնստանտին Լավրոնենկոյի, Իրինա Բեզրուկովայի եւ այլ տաղանդավոր դերասանների մասնակցությամբ ֆիլմը պատմում է 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։

 



© NEWS.am STYLE