Գեղեցկուհի Քենդալ Ջեները՝ La Perla-ի ներքնազգեստի նոր հավաքածուի դեմքը

12:42   10 նոյեմբերի, 2016

Քենդալ Ջեները դարձել է La Perla-ի ներքնազգեստի նոր հավաքածուի դեմքը: Ըստ EOnline-ի՝ 21-ամյա մոդելը ներկայացնելու է իտալական ապրանքանիշի 2017 թվականի գարուն-ամառ հավաքածուն:

Քիմ Քարդաշյանի քույրն արդեն հայտնվել է ապրանքանիշի ֆոտոսեսիայի մի քանի լուսանկարներում: Գեղեցկուհուն նկարել է Սթիվեն Քլյայնը:

«Քենդալի խարիզման անկրկնելի հմայք է հաղորդում ցանկացած հագուստի՝ միաժամանակ ընդգծելով դրա արդիականությունն ու նրբագեղությունը»,- պարզաբանել են La Perla-ի ներկայացուցիչները:

Նրա հետ La Perla-ի գովազդային արշավին մասնակցել են նաեւ բրազիլացի 33-ամյա մոդել Իզաբելի Ֆոնտանան եւ 28-ամյա չինուհի Լյու Վենը:



© NEWS.am STYLE