13:13 10 նոյեմբերի, 2016Ռիհաննան կհայտնվի Լյուք Բեսոնի «Վալերյանը եւ հազար մոլորակների քաղաք» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը կերտել են Իթան Հոուքն ու Կարա Դելեւինը:
Ռիրին կկատարի բուրլեսկի պարուհու դեր: Անոնս արդեն հայտնվել է Entertainment Weekly-ի Instagram-ում:

28-ամյա երգչուհին հայտնվում է դահլիճում եւ նստում աթոռին: Թվում է թե մի մեծ բան չէ, սակայն ինչպիսի՜ խարիզմա:
Ֆրանսիացի ռեժիսորը Entertainment Weekly-ին տված հարցազրույցում ասել է, որ ի սկզբանե ուզում էր, որ նախագծում հայտնվի Ռիհաննան:

«Դա իմ առաջին ցանկությունն էր: Առաջին հերթին՝ նա հիանալի ձայն ունի եւ երկորրդ՝ շլացնող ժպիտ: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա իրեն դրսեւորում: Ավելորդ համեստություն չի անում, չի ամաչում տեսախցիկներից, իսկ դա կարեւոր է: Ռիրին երգում է 100 հազար մարդու ներկայությամբ մարզադաշտում: Նա բարդույթներ չունի»,- ասել է Բեսոնը:
Ի դեպ, Ռիրին հիմա նկարահանվում է «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմում: Նրա հետ նկարահանվում են նաեւ Քեյթ Բլանշեթը, Էնն Հեթեուեյը եւ Սանդրա Բալոքը: Ռեժիսորն է Գերի Ռոսը, որի խնդիրն է ֆիլմի համար այնպիսի հաջողություն ապահովել, ինչպիսին Քլունիի եւ Փիթի մասնակցությամբ «Օուշենի ընկերների» դեպքում էր: