Snoop Dogg-ը մարիխուանայի օրինականացման առիթով մեծ քանակությամբ ծխել է

14:14   10 նոյեմբերի, 2016

Մինչ աշխարհն ընկալում էր ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին լուրը, որոշ նահանգներ քվեարկել են նաեւ մարիխուանայի օրինականացման համար:

Մարիխուանան օրինականացվել է Քալիֆորնիայում, ինչի առիթով ուրախացել է Snoop Dogg-ը:

Հայտնի ռեփերի Instagram-ը պարզապես պայթել է տեսանյութերով, որոնցում երեւում է, թե ինչպես է արտիստն ամենուր ծխում:

Видео опубликовано snoopdogg (@snoopdogg)

«Ես ծխում եմ դրա համար»,- հայտարարել է երջանիկ ռեփերը:

Видео опубликовано snoopdogg (@snoopdogg)

Ներկայում «ժամանցի» նպատակով մարիխուանա օրինական կարելի է ձեռք բերել Ալյասկա, Կոլորադո, Օրեգոն, Վաշինգթոն նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում:

Երեւում է՝ Snoop Dogg-ը թքած ունի, թե ով է դարձել ԱՄՆ-ի նախագահը:

Видео опубликовано snoopdogg (@snoopdogg)



© NEWS.am STYLE