ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը Instagram-ում փոխել է անունը

12:25   10 նոյեմբերի, 2016

Արդեն երկու օր է ամբողջ աշխարհը լարված հետեւում է ԱՄՆ-ում կատարվող իրադարձություններին։ Ամփոփվեցին նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ 2017-ի հունվարի 20-ից Սպիտակ տունը կղեկավարի Դոնալդ Թրամփը։ Իհարկե, այժմ նրա ամբողջ ընտանիքը, հատկապես կինը, հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։

Սկզբում խոսվեց Մելանյա Թրամփի անցյալի եւ մոդելային կարիերայի մասին, վերահրապարակվեցին նրա՝ տարբեր տարիներին արված կրքոտ ու սեքսուալ լուսանկարները, իսկ հիմա հերթը հասել է ԱՄՆ Առաջին տիկնոջ Instagram-ի էջին։ Այստեղ կարեւոր փոփոխություն է կատարվել։ Մելանյա Թրամփն իր անվան սկզբում ավելացրել է «Առաջին տիկին»-ը եւ այժմ նրա Instagram-յան էջի անունն է «firstladymelaniatrump»։

Այո, Մելանյան շատ օպերատիվ է։  



© NEWS.am STYLE