Կրեմլում թեժ է լինելու. «Նոր հայեր» ՈՒՀԱ-ի տղաները՝ Հայաստանի դրոշով

14:01   10 նոյեմբերի, 2016

Հեռուստադիտողների կողմից սիրված ամենահումորային նախագծերից մեկը՝ «Ուրախների եւ հնարամիտների ակումբը» (կամ ավելի կարճ՝ ՈՒՀԱ) այս տարի նշում է իր մեկնարկի 55-ամյա հոբելյանը։ Նոյեմբերի 12-ին Կրեմլի համերգասրահում սպասվում է հումորի տոն, որին հրավիրված են 1961-ից հանդիսատեսին ժպիտ ու ծիծաղ պարգեւող շոուի տարբեր տարիներին ելույթ ունեցած լավագույնները, այդ թվում՝ «Նոր հայեր» ՈՒՀԱ-ի թիմը։

Фото опубликовано Janna Levina (@jannalevina_martirosyan)

Գարիկ Մարտիրոսյանը, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Գասպարյանը, Տաշ Սարկիսյանը, Վարդան Զադոյանը, Արտյոմ Հակոբյանը, Կարեն Մանթաշյանը, Էդուարդ Մելքոնյանը, Միշա Գալուստյանը, Ալեքսանդր Մնացականյանը եւ ուրիշներ արդեն սկսել են իրենց փորձերը։ Հավանաբար ներկաներին հիանալի շոուի է սպասվում՝ դատելով Գարիկի կնոջ՝ Ժաննա Լեւինայի Instagram-ում հայտնված լուսանկարից.

Фото опубликовано Janna Levina (@jannalevina_martirosyan)

«Նոյեմբերի 12-ին Կրեմլում թեժ է լինելու. բառի լավ իմաստով»,- տղաների հետ արված լուսանկարը մեկնաբանել է Ժաննան։



© NEWS.am STYLE