Աբու Դաբիում բացվել է «Ritz-Carlton Abu Dhabi Grand Canal» հյուրանոցը

16:43   14 մարտի, 2013

Աբու Դաբիում (ԱՄԷ) բացվել է «Ritz-Carlton Abu Dhabi Grand Canal»-ը, որը դարձել է Մերձավոր Արեւելքում Ritz-Carlton ցանցի 9-րդ հյուրանոցը:

Ըստ Tourprom.ru-ի, հյուրանոցը Վերածննդի ոճով է եւ կազմված է կիսալուսնաձեւ տեղակայված 10 հսկայական շինություններից: Պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի Շեյխ Զեադի մզկիթ: Հյուրանոցն ունի 532 սենյակ, պարասրահ, որը կարող է միաժամանակ մինչեւ 900 մարդ տեղավորել, 2 ընդարձակ մարմարե սրահ, 14 ժողովասրահ, 10 ռեստորան եւ բար, որոնցում կարելի է համտեսել աշխարհի տարբեր խոհանոցների խոստիկներ: Հյուրանոցի տարածքում տեղակայված է նաեւ ամենամեծ բաց լողավազաններից մեկը, որի տարածքը կազմում է 1.600 մ.քառ.:



© NEWS.am STYLE