Աշխարհի «բարեհամբույր» երկրների ցանկում Հայաստանը 79-րդն է

16:54   14 մարտի, 2013

Աշխարհի «բարեհամբույր» երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը: Այն կազմել են Տնտեսական համաշխարհային համաժողովի փորձագետները:

Պաշտոնական զեկույցի համաձայն, 2011 թվականի համեմատ, Հայաստանի վարկանիշը 11 կետով բարձրացել է: Առաջատարի դիրքում դարձյալ Շվեյցարիան է: Նրան հետեւում են Գերմանիան եւ Ավստրիան: Այս տարի ամենից «անբարյացկամ» երկրներն են Բուրունդին, Չադը եւ Հաիթին:

ՏՀՀ-ի ուսումնասիրությունում ներառվել է 140 երկիր: Տուրիստական մրցունակության ինդեքսը հստակ որոշելու համար հաշվի են առնվել ամենատարբեր գործոններ, որոնց թվում են շրջակա միջավայրի պահպանման մակարդակը, անվտանգությունը, տուրիստական ենթակառուցվածքների զարգացածությունը, առողջապահությունը, գեղարվեստական արժեքների եւ բնական պաշարների առկայությունը, ինչպես նաեւ երկրի գնային գրավչությունը:



© NEWS.am STYLE