50-ամյա Սինդի Քրոուֆորդին Մալիբուում «բռնացրել են» առանց դիմահարդարման

11:34   11 նոյեմբերի, 2016

Սինդի Քրոուֆորդը, ինչպես միշտ, յուրօրինակ խարիզմա ունի:

 

Մոդելին Մալիբուում «բռնացրել» են առանց դիմահարդարման:

 

50-ամյա Սինդին դուրս է եկել մարզասրահից եւ ուղղվել դեպի իր ավտոմեքենան:

Ի դեպ, Սինդիի դուստրը՝ Քայան, հետեւում է մորն ու 15 տարեկանում արդեն մոդելային կարիերա կառուցում:

Քայան անցյալ ամիս հայտնվել է Interview-ի շապիկին եւ էջերում:

 

«Ես սկսեցի հասկանալ, որ ուզում եմ մոդելային բիզնեսի մի մասը դառնալ։ Young Versace-ի համար նկարահանումներից հետո, երբ 10 տարեկան էի, ես միայն այդ ինդուստրիայի մասին էի մտածում։ Իսկ մայրս ասաց, որ կաջակցի ինձ՝ անկախ կայացրածս որոշումից»,- ասել էր Քայան։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ PacificCoastNews-ի



© NEWS.am STYLE