12:11 11 նոյեմբերի, 2016Էնջին ոչ մի կերպ չի հանդարտվում: Ջոլիի եւ Փիթի ամուսնալուծությունը բուռն ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ երեխաների հետ դաժան վերաբերմունքի մասին Բրեդին առաջադրված բոլոր մեղադրանքները հանվել են, եւ հիմա դերասանը կարող է տրորել Էնջիի քիթը, քանի որ երեխաների համատեղ խնամակալության լիարժեք իրավունք ունի: Առայժմ Փիթը նրանց միայն հանգստյան օրերին է այցելում:
Օրերս Փիթին Ջուլիա Ռոբերթսի հետ տեսել են իրենց համատեղ «Լուսնի լույսը» ֆիլմի պրեմիերային, իսկ ավելի ուշ նրան Լոս Անջելեսում «բռնացրել են» Մարիոն Կոտիյարի հետ՝ «Դաշնակիցները» ֆիլմի պրեմիերային: Փիթն առաջին անգամ մեկնաբանել է Ջոլիի հետ ապահարզանը, բայց ոչ մի առանձնահատուկ բան չի ասել, պարզապես երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
Իսկ մինչ այդ, 42-ամյա դերասանուհու ներկայացուցիչները հայտարարում են, որ Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունների որոշումը Ջոլիին դուր չի եկել, եւ դերասանուհին պատրաստվում է նոր ապացույցներ ներկայացնել, որ ամուսինը, ամեն դեպքում, դաժան է եղել երեխաների հանդեպ: Էնջին մտադիր է հասնել միանձնյա խնամակալության:
«Անջելինան վաղուց էր ասում, որ ընտանիքի առողջությունը պահպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է զգում: Բաժանման ութ շաբաթներից հետո, որի ընթացքում երեխաները չէին շփվում հոր հետ, նրանք սկսել են ավելի լավ զգալ իրենց»,- նշել է աստղի ներկայացուցիչը:
Աղբյուրը՝ TMZ