Marriott-ն ու IKEA-ն հյուրանոցային նոր բրենդ են ստեղծելու (ֆոտո)

19:16   14 մարտի, 2013

Հյուրանոցների ամերիկյան Marriott ցանցը շվեդական IKEA ընկերության հետ համատեղ Եվրոպայում հյուրանոցների նոր բրենդ է թողարկում, որը կոչվելու է Moxy Hotels:

Buro 24/7-ի տեղեկացմամբ, առաջիկա 10 տարիների ընթացքում 10 երկրներում բացվելու են 150 հյուրանոցային համալիրներ դեմոկրատական գներով: Հյուրանոցներ կստեղծվեն Իտալիայում, Գերմանիայում, Ասվտրիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում եւ Շվեդիայում: Առաջին Moxy Hotel-ը կուրախացնի Միլանի բնակիչներին. հենց այստեղ էլ հաջորդ տարեսկզբին կբացվեն առաջին հյուրանոցի դռները: Նոր ապրանքանիշն ուղղված է երիտասարդ եւ ակտիվ ճանապարհորդներին: Գունային համադրությունն ընդգրկելու է հանգիստ, չեզոք երանգներ, շագանակագույնը համատեղելով բնական նյութերի հետ, որպեսզի բնականության եւ հարմարավետության զգացողություն առաջանա:



© NEWS.am STYLE