10:15 11 նոյեմբերի, 2016Երեկ երեկոյան Ռոբ Քարդաշյանը հայր դարձավ: Քիմ Քարդաշյանի եղբոր ընկերուհին՝ Բլեք Չայնան, Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center-ում դուստր է լույս աշխարհ բերել:
Ռոբն իր Instagram-ում դստեր ծննդին սպասելու տեսանյութն է հրապարակել, ինչպես նաեւ երկու լուսանկար:
Լուսանկարներից մեկում փոքրիկ Դրիմն է:

«Այսօր ամեն ինչ հիանալի էր: Այնքան երջանիկ եմ, Չայնա, շնորհակալ եմ դրա համար: Այնքան եմ ուզում տեսնել, թե ինչպես է նա մեծանում մեզ հետ: Սիրում եմ քեզ եւ Դրիմին»,- առաջին լուսանկարի տակ գրել է Ռոբը:
Երկրորդ լուսանկարում Ռոբը դստերը համեմատել է իր հոր հետ:

«Նրա պատճենն է: Մեզ հրեշտակ են ուղարկել: Վստահ եմ, որ հայրս այսօր երջանիկ է: Ես այնքան ուրախ եւ երախտապարտ եմ»,- գրել է Ռոբ Քարդաշյանը: