Մայրը, քույրերն ու ընկերները շնորհավորել են Ռոբ Քարդաշյանին. Քիմը նախկինի պես լռում է սոցցանցերում

13:13   11 նոյեմբերի, 2016

Երեկ երեկոյան Ռոբ Քարդաշյանը հայր դարձավ

Քիմ Քարդաշյանի եղբոր ընկերուհին՝ Բլեք Չայնան, Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center-ում դուստր է լույս աշխարհ բերել, որին երջանիկ ծնողները Դրիմ են կոչել, ամբողջական անունը՝ Դրիմ Ռենե Քարդաշյան:

Եվ մինչ Ռոբն Instagram-ում ուրախությունն է կիսում, նրա քույրերը, մայրն ու ընկերները շնորհավորում են երջանիկ զույգին: 

«Իմ զարմուհին հիասքանչ է: Երջանիկ եմ, որ կարողացա ներկա գտնվել այս հրաշքի ծննդաբերությանը»,- գրել է Քլոեն: 

«Չեմ կարողանում կտրվել նրանից, նա երազանքի է նման»,- գրել է Քայլի Ջեները: 

Հիվանդանոց է եկել Քորթոնի Քարդաշյանը՝ Սքոթ Դիսիկի հետ, ինչպես նաեւ Էմբեր Ռոուզը, որն անմիջապես լուսանկարվել է Դրիմին գրկած: 

Ինչ վերաբերում է Քիմին. նա որեւէ կերպ չի մեկնաբանել զարմուհու ծննդյան լուրը:



© NEWS.am STYLE