Բելլա Հադիդն ու The Weekend-ը բաժանվել են

13:35   11 նոյեմբերի, 2016

Բելլա Հադիդն ու The Weekend-ը բաժանվել են: People-ը գրում է, որ 20-ամյա մոդելն ու 25-ամյա երաժիշտն արդեն երկրորդ անգամ են բաժանվում: Անցյալ տարի զույգն արդեն բաժանվել ու կրկին միացել էր:

«Նրանց աշխատանքն ու գրաֆիկը թույլ չեն տալիս հաճախ հանդիպել, նրանք սիրում եւ հարգում են միմյանց: Բելլան եւ The Weekend-ն ընկերներ են մնում»,- տեղեկացրել են աստղերի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Բելլան պատրաստվում է Փարիզում կայանալիք Victoria's Secret-ի շոուին: Ի դեպ՝ այս ցուցադրությունը Բելլայի դեբյուտն է: Իսկ երաժիշտն իր նոր ալբոմն է ձայնագրում, որը թողարկվելու է հաջորդ տարի:



© NEWS.am STYLE