Սուպերմոդելներ Ջոան Սմոլսը եւ Լիլի Դոնալդսոնը պարել են ձողի վրա

14:15   11 նոյեմբերի, 2016

Victoria's Secret-ի ցուցադրության նախաշեմին սուպերմոդելներ Ջոան Սմոլսը եւ Լիլի Դոնալդսոնը Փարիզում ձողի վրա պարել են, ինչի մասին տեղեկացրել են Instagram-ում:

Աղջիկները ջանասիրաբար պատրաստվում են ցուցադրությանը: Victoria's Secret-ի շոուն անցկացվելու է Փարիզում, սակայն վայրը գաղտնի է պահվում, քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքում վախենում են ահաբեկչություններից:

Փարիզում ցուցադրությանը մասնակցելու են նաեւ Ադրիանա Լիման, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկսը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլը, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը, Քենդար Ջեները եւ այլ մոդելներ: Շոուն տեղի է ունենալու նոյեմբերի վերջին, բայց եթեր է հեռարձակվելու դեկտեմբերի սկզբին:

Ցուցադրության ընթացքում ելույթ են ունենալու Լեդի Գագան, Բրունո Մարսը, The Weekend-ը:



© NEWS.am STYLE