Նաոմի Քեմփբելը, Բիլ Մյուրեյը, Will.I.Am-ը եւ այլ աստղեր՝ GQ-ի Men of the Year Awards-ին

14:31   11 նոյեմբերի, 2016

Որքան մոտենում է տարեվերջը, այնքան ավելանում են տարատեսակ մրցանակաբաշխությունները: Դրանցից մեկն էլ Բեռլինում անցկացված GQ-ի Men of the Year Awards-ն է («Տարվա մարդ»):

 

Միջոցառմանը մասնակցել են Լիվ Թայլերը, Լյուկ Էվանսը, Նաոմի Քեմփբելը, Բիլ Մյուրեյը, Will.I.Am-ը եւ այլ աստղեր:

 

Նաոմի Քեմփբելը «Տարվա մոդել» է ճանաչվել:

Ֆիլիպ Փեյնը՝ «Տարվա դիզայներ»:

 

Փեյն եւ Նաոմի

Լիվ Թայլերը ճանաչվել է «Տարվա լեդի»:

 

Լյուկ Էվանսը մրցանակ է ստացել «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում, իսկ Բիլ Մյուրեյին «Լեգենդ» են ճանաչել:

 

Լյուկ Էվանսը նույնիսկ կատակել է՝ Twitter-ում Մյուրեյի հետ լուսանկար հրապարակելով, որը մակագրել է այսպես. «Բիլ Մյուրեյը բոլորին է պետք որպես բարձ»:

 

Will.I.Am 

 

Լյուկ Էվանս, Վիլկե Վոթան Մերինգ, Նաոմի Քեմփբել եւ Will.I.Am 

 

Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared-ի, Getty-ի



© NEWS.am STYLE