Հոլիվուդյան հայտնի պրոդյուսերին ձերբակալել են 26 մլն դոլար յուրացնելու համար

16:05   11 նոյեմբերի, 2016

Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Դեւիդ Բերգշթեյնին ձերբակալել են 26 մլն դոլար յուրացնելու համար: Ըստ Variety-ի՝ 54-ամյա պրոդյուսերը ձերբակալվել է Հիդեն Հիլսի իր տանը:

Բերգշթեյնը բազմաթիվ հայտնի ֆիլմերի պրոդյուսերն է՝ «Գրավչության օրենքները», «Քաոս», «Ծովի սրտում» եւ այլն:

Պրոդյուսերն ու Weston Capital Asset Management ներդրումային-խորհրդատվական ընկերության ղեկավար Քեյթ Վելները խաբել են այդ կազմակերպության հաճախորդներին եւ 2011-2012 թվականներին յուրացրել նրանց փողերը:

Բերգշթեյնի փաստաբաններն առայժմ մանրամասներ չեն հրապարակում: Դատախազները հայտարարել են, որ նրա ենթադրյալ հանցակից Վելները նույնպես ձերբակալվել է:



© NEWS.am STYLE