Սլացիկ կազմվածքով աղջիկների սովորույթները

19:21   29 նոյեմբերի, 2016

Մրգեր

Ոչ ոք չի հերքի, որ մրգերը ոչ միայն համեղ են, այլեւ օգտակար: Իհարկե, դրանք ավելի լավ է ուտել միայն նախաճաշին, եւ մյուս մթերքներից առանձին՝ մարսողության եւ փքվածության խնդիրներից խուսափելու համար: Նախաճաշին միրգ ուտելը լավ է նաեւ նրանով, որ բավարարում է մեր քաղցրի պահանջը, որն առաջանում է օրգանիզմում գլյուկոզայի պահանջի հետեւանքով:

Շոկոլադ նիհարելու համար

Դրական արձագանքներն առասպել չեն: Կարեւորը մի քանի կանոնի հետեւելն է: Նախ՝ միայն դառը շոկոլադ: Սպիտակ, կաթնային, միջուկներով շոկոլադի մասին մոռացանք: Դե, գուցե միայն Ամանորին: Երկրորդ՝ շոկոլադ ուտում ենք միայն մինչեւ կեսօր, ծայրահեղ դեպքում՝ մինչեւ ժամը 14-ը: Ահա եւ վերջ: Վայելե՛ք:

Ընկուզեղեն եւ սերմեր

Հարուստ են օգտակար ճարպերով, բնական սպիտակուցով եւ մի շարք վիտամիններով ու միկրոտարրերով: Բայց դրանք հարկավոր է ուտել մինչեւ ժամը 18-ը: Եվ խուսափեք մշակված ընկուզեղենից՝ աղով, բուրավետիչներով եւ կոնսերվանտներով:

Հյութեր 

Միայն թարմ քամած, ձեր խոհանոցում պատրաստված: Փաթեթավորված հյութերի մասին ընդմիշտ մոռացեք: Եվ մյուս քաղցր ըմպելիքների մասին նույնպես: Սլացիկ կազմվածքով աղջիկներ չգիտեն անգամ, թե որտեղ են դրանք վաճառվում:

Համեմունքները երբեք ավելորդ չեն լինում

Բացառություն է կազմում աղը. այս դեպքում որքան քիչ, այնքան լավ: Իսկ մնացյալն ամբողջությամբ ձեր տրամադրության տակ են. դարչին, մեխակ, պղպեղ, չաման եւ այլն: Ուսումնասիրեք դրանց նշանակությունը եւ ամեն օր օգտագործեք:

Ձուկ 

Բոլոր սլացիկ եւ նման կազմվածք ձեռք բերող աղջիկները պաշտում են այն: Ձկան օգտակարությունն անհնար է գերագնահատել. հեշտությամբ յուրացվող սպիտակուց, ամինաթթուներ, միկրոտարրեր: Եվ սա դեռ ձկնեղենի օգտակարության ամբողջական ցանկը չէ: Իսկ Օմեգա-3 թթուները ձեր մաշկի, մազերի, եղունգների երիտասարդության եւ գեղեցկության գրավականն են:

Ջուր 

Ջրի մասին կխոսենք վերջինը, բայց որպեսզի հնարավորություն ունենանք հատուկ շեշտադրում անել: Առանց բավականաչափ քանակության ջրի անհնար է ո՛չ նիհարել, ո՛չ օպտիմալ քաշ պահպանել: Եվ ընդհանրապես, անհնար է գեղեցիկ լինել առանց բավականաչափ ջուր օգտագործելու: Այն օրգանիզմը մաքրում է տոքսիններից, խթանում ուղեղի աշխատանքը, նյութափոխանակությունը: Հիշեք, որ անհրաժեշտ է օրական առնվազն 6-8 բաժակ ջուր խմել եւ միշտ անշեղորեն հետեւել այս կանոնին:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE