Հայտնի մարդկանց խոհարարական նախասիրությունները

23:15   29 նոյեմբերի, 2016

Ուինսթոն Չերչիլ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլն ամենակարեւորը համարում էր նախաճաշը: Երբեք բաց չէր թողնում այն եւ նախաճաշում էր երկու անգամ: Առաջին նախաճաշը բաղկացած էր մարմանդաեփ ձվից, ջեմով կամ կարագով բուտերբրոդից,  սուրճից, կաթից եւ մսային սառը խորտիկից, երկրորդը՝ թուրինջից, քամած նարնջից եւ սոդայով վիսկիից:

Սթիվ Ջոբս

«Խնձորային» ընկերության հիմնադիրը հետեւողական բուսակեր էր: Նա կարող էր շաբաթներ շարունակ սնվել միեւնույն մթերքով, օրինակ, միայն ստեպղինով կամ խնձորով, որից նրա մաշկը ստացել էր առանձնահատուկ երանգ: Հանճարեղ մարքեթոլոգը համարում էր, որ այդ դիետան կանխում է մարմնի տհաճ հոտը, այդ պատճառով էլ լողանում էր շաբաթվա մեջ ընդամենը մեկ անգամ:

Պաբլո Պիկասո

Իսպանացի նկարիչ եւ քանդակագործը հաճախ էր ունենում վատ տրամադրություն: Ասում են, որ դրա պատճառը սննդակարգն էր, որին նա հետեւում էր կյանքի վերջին տարիներին: Պիկասոն ուտում էր ձուկ, բանջարեղեն, բրնձի շիլա, խաղող եւ խմում էր միայն հանքային ջուր:

Կարլ Լագերֆելդ

Համաշխարհային ճանաչում ունեցող մոդելյերը հրաժարվում է տաք խմիչքներից: Թեյի եւ սուրճի փոխարեն նա ամբողջ օրը խմում է դիետիկ կոլա, որի օրական քանակը կարող է հասնել մինչեւ 10 շիշ: Դիզայներն օրը սկսում է պրոտեինով հագեցած 2 կոկտեյլով, մեկը շոկոլադի համով, մյուսը՝ խնձորի:

Նովակ Ջոկովիչ

Աշխարհահռչակ թենիսիստը հետեւում է խիստ դիետայի՝ միայն առանց գլյուտենի սնունդ, ոչ մի կոֆեին եւ ռաֆինացված շաքար: Նրա հիանալի կազմվածքի գաղտնիքը թաքնված է մսի, ձկան, բանջարեղենի եւ ձավարի բալանսավորված օգտագործման մեջ:

Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը McDonald’s-ի համբուրգերների եւ կարտոոֆիլի սիրահար է: Ընդ որում մի անգամ չէ, որ նորաթուխ նախագահին տեսել են ոչ այնքան առողջ սնունդ ուտելիս: Ընթրիքին Դոնալդ Թրամփը հաճախ ուտում է պիցցա, բայց միայն միջուկը, իսկ կեղեւը թողնում է ափսեի մեջ: Նրա սիրելի ուտեստների վերին հորիզոնականները զբաղեցնում են մսահացը (meatloaf), եփած սթեյք welldone-ն եւ բալի վանիլային պաղպաղակը:

Ալբերտ Էյնշտեյն

Մեծ ֆիզիկոսի ամենօրյա սննդակարգում կարեւոր դեր ունեին երկու մթերք՝ տապակած ձու եւ սունկ: Դրանք նրա նախաճաշի գլխավոր ուտեստներն էին: Բայց որպես աղանդեր նախընտրում էր ելակ, իսկ ամենասիրելի խմիչքներից մեկը նեխուրի պունշն էր:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE