Ֆրանսիացի նկարիչը ծամոնից դղյակ է կառուցել

18:43   14 մարտի, 2013

Ֆրանսիացի նկարիչ Ժերեմի Լաֆոնն անանուխի ծամոնի թիթեղիկներից դղյակ է կառուցել:

Ըստ Kedem.ru-ի, ծամոնի թիթեղիկներից Ժերեմին բարդ ճարտարապետական կառույցներ է ստեղծում. արդյունաբերական տարածքների շրջանակներ, բարձր աշտարակներ եւ ամրոցներ, գալարաձեւ աստիճաններ եւ ամբողջական թաղամասեր: Նկարչի խոսքով, անանուխի ծամոնի թարմ բույրը բարձրացնում է իր աշխատունակությունը եւ օգնում կենտրոնանալ մանրուքների վրա: Ժերեմի Լաֆոնի աշխատանքները կարելի է տեսնել ֆրանսիական Լիմոժ քաղաքի LAC & S-Lavitrine պատկերասրահում, մարտի 12-23-ը:

Հիշեցնենք, որ սննդամթերքից արվեստի գործերի ստեղծումը կոչվում է Food Art:



© NEWS.am STYLE