SOAD-ի թմբկահար Ջոն Դոլմայանը պատրաստ է մահմեդական երեխա որդեգրել Սիրիայից

12:05   12 նոյեմբերի, 2016

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի հանրահայտ թմբկահար Ջոն Դոլմայանը Instagram-ում հուզիչ գրառում է կատարել։ Լիբանանահայ երաժիշտը հրապարակել է Սիրիայում պատերազմից տուժած երեխայի լուսանկար՝ հայտարարելով, որ պատրաստ է որդեգրել նրան.

«Եթե ինչոր մեկը ինչ-որ բան գիտի Սիրիայում այս երեխայի մասին, խնդրում եմ տեղեկություն տալ ինձ։ Ես փնտրում եմ եւ պատրաստ եմ որդեգրել նրան։ Ես կմեծացնեմ մահմեդական երեխայի, եթե նրանց ժառանգությունն այսպիսին է»,- գրել է Ջոնը։

Фото опубликовано John Dolmayan (@johndolmayan_)

Հիշեցնենք, որ համաշխարհային ճանաչում վայելող ռոք բենդերից մեր ամենասիրելի System of a Down-ը վերադառնում է։ Տեւական դադարից հետո խմբի անդամները՝ մենակատար Սերժ Թանկյանը, կիթառահար Դարոն Մալաքյանը, բաս կիթառահար Շավո Օդաջյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը վերամիավորվել են եւ պատրաստվում են 2017-ի հունիս/հուլիս եվրոպական շրջագայությանը։

 



© NEWS.am STYLE