Ալյոնա Շիշկովան դարձավ 24 տարեկան. Տիմատիի նախկին ընկերուհու TOP 10 ամենագայթակղիչ կերպարները (ֆոտո)

17:32   12 նոյեմբերի, 2016

Ռուս հայտնի մոդել Ալյոնա Շիշկովան այսօր նշում է ծննդյան 24-ամյակը:

Տիկնիկի արտաքին ունեցող գրավիչ շիկահերին հեռուստադիտողը ճանաչեց 2012թ-ին, երբ աղջիկը մասնակցեց «Միսս Ռուսաստան» գեղեցկության մրցույթին: Մրցույթում Ալյոնան արժանացավ «Վիցե Միսս Ռուսաստան» տիտղոսին: Մրցույթից հետո գեղեցկուհին գրավեց բազմաթիվ տղամարդկանց սրտեր: Նրա հմայքի կողքով անտարբեր չանցավ նաեւ հայտնի ռեփեր Տիմատին:

Նրանց սիրավեպի մասին խոսակցությունները տարածվեցին այն ժամանակ, երբ աղջիկը Տիմատիին ուղեկցեց «Տարվա երգը» միջոցառման ժամանակ: 2014 թ-ին Ալյոնան ռեփերին պարգեւեց դուստր, որին անվանեցին Ալիսա: Մոդելի ու ռուսական շոու-բիզնեսի աստղի հարաբերությունները, սակայն, երկար պատմություն չունեցան:

Այսօր Ալյոնան եւ Տիմատին միասին չեն, սակայն ռեփերն ակտիվորեն մասնակցում է դստեր դաստիարակությանը, իսկ Ալյոնան շարունակում է համատեղել մոդելինգն ու մայրությունը:

Ռուս գեղեցկուհու TOP 10 լավագույն կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE