Դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի հերթական համագործակցությունը` Այշվարիա Ռայի հետ (ֆոտո)

17:02   12 նոյեմբերի, 2016

Հայ դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի հաջողություններին բազմիցս անդրադարձել ենք: Մարիաննան այժմ աշխատում է Հնդկաստանում եւ համագործակցում է Բոլիվուդի ամենահայտնի աստղերի հետ, որոնց թվում են, օրինակ, Պրիյանկա Չոպրան եւ գեղեցկուհի Այշվարիա Ռայը:

Վերջիններիս հետ աշխատելու մասին Մարիաննան պատմել էր NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում: Ի դեպ, «Եվրատեսիլ-2016»-ի ժամանակ հենց նա էր իր քրոջ՝ Իվետա Մուկուչյանի կերպարների հեղինակը:

Այսօր էլ հայ դիմահարդարը նոր լուսանկար է հրապարակել Այշվարիա Ռայի հետ` տեղեկացնելով իրենց հերթակսն համագործակցության մասին.

«Կատարեցի միակ եւ անկրկնելի Այշվարիա Ռայի դիմահարդարումն ու վարսահարդարումը»,-գրել է Մարիաննան` հավելելով, որ բոլիվուդյան գեղեցկուհին այդ կերպարով Դելիում պետք է մասնակցի Longines բրենդի կազմակերպած լանչին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE