Ինչպես ճիշտ կուտակել սեռական էներգիա

23:12   30 նոյեմբերի, 2016

Կան բաներ, որոնք մեծապես օգնում են զգայական մթնոլորտ ձեւավորել եւ սեռական էներգիա կուտակել:

1. Զբաղվեք սպորտով

Առողջ, ուժեղ, կոփված մարմնի զգացողությունը լավագույնն է, որ կարող է նվիրել մեզ վստահություն մեր հանդեպ եւ վստահեցնել դիմացինին, որ ցանկալի ենք: Ձեզ շրջապատեք գեղեցիկ, կոփված մարդկանցով, դարձեք նրանցից մեկը, օրինակ դարձեք ձեր ընկերուհիների համար: Ո՛չ ծննդաբերությունը, ո՛չ երեխաները, ո՛չ էլ ժամանակի սղությունը խոչընդոտ չեն գեղեցիկ մարմին ունենալու համար: Մարզվեք քիչ-քիչ, բայց արեք դա: Արե՛ք: Ժամանակ կանցնի, եւ կհասկանաք, որ ամեն ինչ անցնում է` բացի առողջությունից եւ ձեր ուժերի զգացողությունից:

2. Միշտ գեղեցիկ ներքնազգեստ հագեք

Կարեւոր չէ, թե ինչ եք հագել վրայից` ջինս, ձմեռային վերարկու, ինչ կամենաք: Հաճախ մերձեցումից մեզ հետ է պահում ինչ-որ տգեղ, անկատար մի բան: Վերացրե՛ք այն: Այստեղ, ի դեպ արժե, ավելացնել էպիլյացիան եւ պեդիկյուրը: Խնայեք նոր զգեստի հարցում, բայց այդ պրոցեդուրաները պարտադիր արեք: Սեփական գեղեցկության զգացողությունն ավելի կարեւոր է հրապուրիչ լինելու համար, քան ցանկացած հանդերձանք:

3. Զուգագուլպա հագեք

Զուգագուլպան առանձին թեմա է: Զուգագուլպաները եւ շրջազգեստը, հատկապես՝ մետաքսե, ձեզ մշտապես հիշեցնում են ձեր սեռի մասին: Եվ զգացողության թովչանքը, երբ տղամարդու ձեռքը սահում է ժանյակի եզրով եւ ձեր մերկ ոտքի վրայով: Մի զրկեք ո՛չ ձեզ, ո՛չ նրան այդ հաճույքից:

4. Սեթեւեթեք տղամարդու հետ

Նուրբ արվեստ է հավատարիմ լինելը` գրավիչ մնալով մյուս տղամարդկանց համար: Սովորե՛ք դա: Մի արգելեք, որ սիրահետեն ձեզ: Հիշեք, որ ուշադրություն եւ նվերներ դուք կարող եք եւ պետք է ստանաք ոչ միայն ձեր ամուսնուց: Ընդլայնելով ձեր կանացիության դաշտը` մեծացնում եք ձեր կանացի ազդեցությունը եւ գրավչությունը: Թույլ տվեք մյուս տղամարդկանց գրգռել ձեզ բառերով, հպումներով, մտքերով: Մի արգելեք ձեզ սիրահարվել, հրապուրվել, դուր գալ: Սիրելով ամուսնուն եւ հավատարիմ մնալով նրան՝ դուք նոր ապրումեր կբերեք տուն եւ դրանցով կհարստացնեք ձեր կյանքը: 

5. Լսեք ինքներդ ձեզ

Սիրով կամ ցանկացած այլ գործով պետք է զբաղվել այն ժամանակ, երբ այն ուզում եք, ոչ թե՝ երբ պետք է: Կնոջ օրգանիզմը երկար է տրամադրվում սիրուն, բայց եթե տրամադրվել է, նրան չես կանգնեցնի: Ժամանակ նվիրեք ձեզ եւ ձեր ամուսնուն, այդժամ բնությունը կհուշի, որ ամենակարեւորը հիման է: Մոռացեք սպասքի, գործերի, անփույթ սանրվածքի մասին: Եթե դուք զգում եք ձեր մեջ բնության կանչը, ապա ենթարկվեք նրան: Իմանալով, թե ինչպիսին եք դուք, ձեր ամուսինը հեշտությամբ ընդառաջ կգա, երբ դուք ոչ թե սեքս, այլ քնքշանք ցանկանաք:

6. Առողջ եղեք

Առողջությունը լավ ինտիմ կյանքի ամենակարեւոր բաղկացուցիչն է: Ցավի, ավելորդ զգացողությունների բացակայությունը, ձեր եւ ձեր ամուսնու ճիշտ ֆիզիկական եւ հոգեբանական արձագանքի առկայությունը երաշխիքն են այն բանի, որ դուք մեծ ցանկությամբ պատրաստ եք մերձենալ: Եթե գիտեք, որ նա էրեկցիայի, իսկ դուք՝ օրգազմի հարցում խնդիր չունեք, ապա սեքսը երկուսիդ էլ հաճույք կպատճառի: Եվ հազիվ թե այն հետաձգելու ցանկություն ունենաք:

7. Մոռացեք կարծրատիպերի մասին

«Տղամարդը բազմակին է», «տղամարդուն ավելի լավ կին պետք չէ, նրան պարզապես պետք է մեկ այլ կին» եւ այլն: Ջնջե՛ք ձեր գլխից այս մտքերը: Մի մրցեք նրա ապագա փաղաքշանքի համար: Վայելեք ներկան: Ամենակարեւորն այն է, թե անձամբ դուք ինչ եք ուզում: Եթե դուք ուզում եք հենց նրան, ոչ թե նրա խելքի, կարգավիճակի, փողի համար, ոչ այն պատճառով, որ նա լավ հայր է ձեր երեխաների համար, այլ ուզում եք նրան որպես արուի, տղամարդու, որը ձեզ հաճույք է պատճառում, ուրեմն դուք այն կինն եք, որը նրան պետք է: Երբ նա տեսնում է, որ ձեզ իսկական հաճույք է պատճառում, եթե նա իրեն տղամարդ է զգում ձեզ հետ, ապա հազիվ թե ցանկանա կորցնել իր տղամարդկային գերազանցությունը:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE