Սեքս-աստղագուշակ Աքաղաղի համար

21:01   4 հունվարի, 2017

Սեքսում ամբողջովին դրսեւորվում է Աքաղաղի բնավորության հակասականությունը, որն ամփոփում է ինչպես վառ ինքնատիպությունը եւ ոչ պակաս վառ պահպանողականությունը: Հաճախ Աքաղաղի տարում ծնված տղամարդու կամ կնոջ հետ սեռական մերձեցումը հիասթափեցնում է (բավականին խիստ) զուգընկերոջը: Եվ դա բացատրվում է ոչ այլ կերպ, քան այդ կռվարար թռչունի նշանի տակ ծնված մարդկանց հակասական բնավորությամբ:

Բանն այն է, որ վառվռուն եւ էքսցենտրիկ Աքաղաղից, որպես կանոն, սպասում են փոքր-ինչ այլ, քան որ ստանում են: Հենց սեքսի մեջ էլ արտահայտվում է Աքաղաղի պահպանողականությունը: Աքաղաղի զուգընկերը, նրա բնավորության «հրապույրների» համն առնելով, եթե տեղին է այս համեմատությունը, նմանվում է երեխայի, որը բացում է կոնֆետի նախշուն թուղթը եւ բացահայտում, որ ներսում չկա փնտրած կոնֆետը:

Տղամարդ-Աքաղաղը հակված է երկարացնելու սիրահետությունը, որի ընթացքում կարող է իր սրտի սիրեցյալին ցուցաբերել այն նրբակրթությունը եւ ակնածանքը, որոնք հատուկ էին տիկնոջը ծառայության ուխտ արած միջնադարյան ասպետներին: Բնականաբար, տեսնելով այդպիսի սկիզբ՝ կանայք սպասում են ոչ պակաս գրավիչ շարունակության՝ զգայունություն, հնարամտություն, սիրո անհագություն: Բայց սեռական մերձեցման պահին, որպես կանոն, պարզվում է, որ Աքաղաղը մյուսներից առավել տուրք է տալիս ավանդականությանը:

Հաճախ դա փոխհատուցվում է Աքաղաղի վառ խառնվածքով, սակայն այնուամենայնիվ Աքաղաղը գերադասում է չափի մեջ մնալ: Այնպես որ՝ իրականում տղամարդ-Աքաղաղը  մի երեւելի հնարամտությամբ երես չի զուգընկերոջը եւ հակված չէ երկարացնել վայելքը, ինչպես որ վարվում էր սիրահետելիս:

Բնական է, որ նման մոտեցումը ինտիմ հարաբերություններին շատերի սրտով չի լինի, սակայն այն նշանները, որոնց հետ աքաղաղը հաշտ է, սովորաբար հակված են դա համարելու բնական: Սակայն, ամեն կանոն ունի բացառություն, եւ պետք չէ կարծել, որ բոլոր աքաղաղ-տղամարդիկ անդրդվելի ավանդապահ են: Այստեղ ներկայացվում է միայն այս նշանի առավել ընդհանուր հատկանիշների մասին:

Կին-Աքաղաղն ինտիմ մտերմության ժամանակ նույնպես հիասթափեցնում է իր զուգընկերոջը, քանի որ այդ վառ կնոջ արտաքին փայլի տակ հաճախ թաքնված է պահպանողականություն եւ այնպիսի հնազանդություն կարծրատիպերին, որը շատ բարդ է (գործնականում՝ անհնար) փոխելը, հատկապես, որ նա դա անելու ոչ մի ցանկություն չունի: Նրան միանգամայն բավարարում է սահմանափակումներով լեցուն իր նեղ աշխարհը:

Ամեն դեպքում՝ կին-Աքաղաղի ուժեղ կողմը շարունակում է մնալ վառ խառնվածքը, հատկապես, որ մնացած հարցերում նա չի էլ սիրում ցույց տալ իր հատկանիշները՝ առանց որոնց պարզապես անհնարին են երկուստեք բավարարող ինտիմ հարաբերությունները: Դրանցից է զգայունությունը, հարուստ երեւակայությունը, զուգընկերոջը հաճույք եւ երջանկություն պատճառելու ցանկությունը (ամեն դեպքում կին-Աքաղաղը, լինելով եսասեր, առաջին հերթին հոգ է տանում իր ցանկությունները բավարարելու մասին): Ավելի ճիշտ, կին-Աքաղաղը սովորաբար այդ հատկանիշներն ամբողջությամբ չի էլ կրում:

Նա իրեն նեղություն չի տալիս փաղաքշանքների վրա ժամանակ ծախսելով եւ փորձում է գործը արագորեն վերջին հասցնել, նույնիսկ այն դեպքում, երբ այն իրեն լիակատար բավարարվածություն չի պատճառում: Հենց սեփական խառնվածքն է Աքաղաղի տարում ծնված կնոջը երջանիկ դարձնում ինտիմ կյանքում: Սակայն այս երջանկությունը միշտ չէ, որ իրականանում է. երջանիկ կյանքին անհրաժեշտ մնացած հատկանիշները ամեն դեպքում խլացած են այս կնոջ մեջ:

Սեքսուալության մասին նրա հայացքներին խորթ մարդու հետ ինտիմ հարաբերությունները դատապարտված են ձախողման:

 

Աղբյուրը՝ astrorok.ru



© NEWS.am STYLE