Հայազգի երգչուհի KeyOH-ը՝ բելգիական հայտնի ամսագրի շապիկին (ֆոտո)

14:15   13 նոյեմբերի, 2016

Բելգիահայ երգչուհի KeyOH-ը օրերս լուանկարվել է Բելգիական հայտնի՝ MATUVU նորաձեւության ամսագրի համար: Երգչուհու լուսանկարը լինելու է ամսագրի դեկտեմբարյան համարի շապիկին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայազգի երգչուհին պատմեց աշխատանքային պրոցեսի եւ այդ ընթացքում ստացած իր տպավորությունների մասին:

«Այս անգամ աշխատել եմ շատ տաղանդավոր լուսանկարիչ Էսթեր Սթարենի հետ: Նա հաճախ լուսանկարում է Բելգիայի ամենահայտնի մոդելներին: Ինձ համար մեծագույն հաճույք էր նման պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը»,-ասում է երգչուհին՝ հավելելով, որ այս անգամ աշխատել են բացառապես կանանցից բաղկացած թիմով.

«Դիմահարդարս, վարսահարդարս, լուսանկարիչը, ամսագրի տնօրենը՝ բոլորը կանայք էին: Հաճախ կատակում էինք՝ նշելով, որ մենք շատ գործունյա տիկնայք ենք: Կյանքումս առաջին անգամ էր, որ աշխատանքում առհասարակ ոչ մի տղամարդ ներգրավված չէր: Մեծ ոգեւորությամբ եմ աշխատել այս առաջատար ամսագրի շապիկի համար: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է գալու դեկտեմբերի 1-ը, որպեսզի վերջապես ունենամ այդ ամսագիրը»:

Ի դեպ, KeyOH-ը մեզ է տրամադրել ամսագրի շապիկի համար արված լուսանկարնրը: Հավանո՞ւմ եք այն:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE