Հոլանդիայում 14 մլն դոլարով Վելասկես են վաճառում

11:15   15 մարտի, 2013

Մաաստրիխտի հոլանդական տոնավաճառում 14 մլն դոլարով վաճառքի են հանել Վելասկեսի նկարը:

Ըստ Bloomberg-ի, այս նկարը հայտնաբերվել է 2010 թվականին: Այն վաճառքի է հանել ամերիկյան կոլեկցիոներ Օտտո Նաումանը: Նախապես Նաումանը ցանկացել է կտավի համար պահանջել 17 մլն դոլար, սակայն հետագայում գինն իջեցրել է մինչեւ 14 մլն: Կոլեկցիոները նկարը ձեռք է բերել 2011 թվականի դեկտեմբերին, Bonhams աճուրդում, 4,7 մլն դոլարով:

Հոլանդական տոնավաճառին այս տարի ցուցադրվում են 5.2 մլրդ դոլար արժողությամբ արվեստի գործեր եւ հնաոճ իրեր: Տոնավաճառը տեւելու է մինչեւ մարտի 24-ը: Ակնկալվում է ավելի քան 60 հազար մարդու այցելություն:



© NEWS.am STYLE