Նոր լուսանկարներ՝ Այշվարիա Ռայի եւ հայ դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի համագործակցությունից

17:03   13 նոյեմբերի, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ հայ դիմահարդար Մարիաննա Մուկուչյանը նոր լուսանկար էր հրապարակել բոլիվուդյան գեղեցկուհի Այշվարիա Ռայի հետ` տեղեկացնելով իրենց հերթական համագործակցության մասին.

«Կատարեցի միակ եւ անկրկնելի Այշվարիա Ռայի դիմահարդարումն ու վարսահարդարումը»,-գրել էր Մարիաննան` հավելելով, որ բոլիվուդյան գեղեցկուհին այդ կերպարով Դելիում պետք է մասնակցի Longines բրենդի կազմակերպած լանչին:

Այսպիսով՝ լանչը կայացավ եւ, բնականաբար, Այշվարիան այնտեղ փայլեց իր ամբողջական կերպարով:

Ինչպիսի՞ տեսք էր  ունեցել Բոլիվուդի ամենագեղեցիկ կինը տաղանդավոր հայ ոճաբանի հետ համագործակցության արդյունքում:

Ներկայացնում ենք նոր լուսանկարներ, որոնք Մարիաննան հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE