«Նոր հայեր» ՈՒՀԱ-ի թիմի հաղթանակը՝ 16 տարի անց

11:05   13 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 12-ին մոսկովյան Կրեմլի համերգասրահում կայացել է ՈՒՀԱ-ի 55–ամյա հոբելյանին նվիրված համերգ-մրցույթ, որին ելույթ են ունեցել 1961-ից հանդիսատեսին ժպիտ ու ծիծաղ պարգեւող շոուի տարբեր տարիներին բեմ բարձրացած լավագույնները, այդ թվում՝ «Նոր հայեր» թիմը:

A photo posted by Artak (@gasparco) on

Գարիկ Մարտիրոսյանը, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Գասպարյանը, Տաշ Սարկիսյանը, Վարդան Զադոյանը, Արտյոմ Հակոբյանը, Կարեն Մանթաշյանը, Էդուարդ Մելքոնյանը, Ալեքսանդր Մնացականյանը եւ ուրիշներ վաղուց սկսել էին իրենց փորձերը եւ մեծ պատասխանատվությամբ պատրաստվել իրենց ելույթին:

A photo posted by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Չնայած տաղանդավոր արտիստները տեղյակ չէին, որ ոչ թե շոու, այլ մրցույթ է իրենց սպասվում՝ այնքան ծիծաղաշատ եւ հումորային ծրագիր են ներկայացրել, որ հենց նրանք էլ հաղթել են` ստանալով երեք գավաթներից մեկը:

«Այսօր իմացանք, որ ծրագիրը ուղղակի ելույթ չէ, այլ մրցույթ, բայց մենք այնուամենայնիվ հաղթեցինք: Հայե՛ր»,- Instagram-ում գրել է Արմեն Պետրոսյանը:

A photo posted by Armen Petrosyan (@mench.petrosyan) on

«Մենք արեցինք դա: Շնորհավակալություն Ալեքսանդր Մասլյակովին այս տոնի համար»,- իր հերթին գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան:

Նշենք, որ այս հումորային տոնին ներկա է եղել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

A video posted by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Այո, 16 տարի անց տղաները կրկին ապացուցեցին, որ լավագույնն են:

 

 

 



© NEWS.am STYLE