12:17 13 նոյեմբերի, 2016Մոսկովյան հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացել է ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից, հայ հայտնի երգիչ Անդրեյ Դավիդյանը, հայտնում է Life.ru-ն: 60-ամյա արտիստը մահացել է այսօր առավոտյան:
Մահվանից առաջ նրան շտապ հոսպիտալացրել էին ուղեղի կաթվածի պատճառով: Դավիդյանը կոմայի մեջ էր ընկել: Դավիդյանի առողջական ծանր վիճակի մասին գրված էր նաեւ նրա Facebook-յան էջում:
Երաժշտի հարազատները չեն մեկնաբանել մահվան լուրը:
Նշենք, որ Դավիդյանն իր երաժշտական ուղին սկսել է դեռեւս 1993-ից, երբ հիմնեց Sound Cake խումբը:
2013-ին նա մասնակցել է ռուսական «Ձայնը» նախագծի կույր լսումներին՝ կատարելով «Georgia on my mind» երգը: Նա ճանաչվել էր «երեկոյի աստղը»: