Փողի տիեզերական երեք կանոն

19:21   5 հունվարի, 2017

Բարեկեցության հասնելու համար հարկավոր է երկու բան հասկանալ: Փողն ըստ էության էներգիա է, որը մարդուն հնարավորություններ է տալիս: Ձեռք բերելու, մարդկանց կառավարելու, ուրախանալու, հարգանք առաջացնելու, հեղինակություն ունենալու հնարավորություն... Եվ որքան շատ է այդ էներգիան, այնքան լայն են հնարավորությունները: Փողի էներգիան կարելի է կառավարել: Դրա համար անհրաժեշտ է իմանալ կանոնները, որոնց այն ենթարկվում է:

1. «Փողի էներգիան ուշադրություն է սիրում»

Փողի էներգիայի առաջին կանոնն ասում է. «Առատության էներգիան ուշադրություն է պահանջում»: Մեր ուշադրությունից, մեր կենտրոնացումից է կախված այն, թե ինչ էներգիայով կլցնենք մեր կյանքը՝ աղքատության, թե՞ հարստության:

Ուշադրությունը մտքերի ու ցանկությունների նկատմամբ վերահսկողությունն է: Ուշադրությունը կառավարելն իր տեսակի մեջ հոգեբանություն «դաստիարակել» է նշանակում:

Մի ամաչեք մտածել եւ երազել փողի մասին, ուշադրությունը կենտրոնացրեք փողի էներգիայի վրա: Նույնիսկ սեքսի մասին մարդիկ հաճախ ավելի բացահայտ, ազնվորեն են մտածում, քան փողի մասին: Բարգավաճման էներգիայի մասին մտածեք առանց ամաչելու:

2. «Մեր ցանկացած ուղերձ վերադառնում է»

Փողի էներգիայի երկրորդ կանոնը հետեւյալն է. «Իմ ցանկացած ուղերձ է վերադառնում է»: Գործնականում սա նշանակում է, որ ես ակտիվացնում եմ օբյեկտը, որի ուղղությամբ կենտրոնացնում եմ իմ ուշադրությունը, եւ էներգիայի այդ տեսակը մագնիսի պես քաշում է պատասխան ուշադրությունը: Այսինքն՝ փողը գրավելու համար հարկավոր է դրա համար մագնիսի դեր կատարել. հարկավոր է գրավել փող «ուշադրությունը»:

3. «Ուրախությամբ տուր, որպեսզի ուրախությամբ ստանաս»

Փողի էներգիայի երրորդ կանոնն ասում է. «Չպետք է պարտապանի վիճակում գտնվել»: Իսկ եթե պարտք եք վերցրել, գումարն ուրախությամբ վերադարձրու: Նա, ով պարտքը վերադարձում է (բնակարանի, կոմունալ կամ այլ ծառայությունների համար վճարում է) ուրախությամբ, անպայման կհարստանա. ուրախության էներգիան կգրավի փողի էներգիան: «Ուրախությամբ տուր, որպեսզի ուրախությամբ ստանաս» սկզբունքը փողի էներգիայի հետ աշխատանքի սկզբունքն է:

4. Ձեր համոզմունքները

Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի անհատական, միայն իրեն հատուկ պատճառ, որն արգելափակում է ձեր կյանք դրամական հոսքը: Դա կարող է լինել ինչպես սերնդե սերունդ փոխանցվող ժառանգական ծրագիր, այնպես էլ այս կյանքում ձեռք բերված եւ սեփական բացասական փորձի հիման վրա ստեղծված:

Մանկության տարիներից փողի մասին ի՞նչ եք լսել ձեր ծնողներից: Գուցե այն, որ «փողը դժվարությամբ է տրվում», եւ այն վաստակելու համար հարմավոր է քրտնաջան աշխատե՞լ եւ, ինչպես տատիկս էր սիրում ասել, «հարուստ չենք ապրել եւ ոչնչից չենք կարող սկսել»: Կամ գուցե ձեր մանկությունն անցել է անամպ մթնոլորտում՝ շրջապատված մտերիմների սիրով, որոնք ձեզ հեռու են պահել կենցաղային հարցերից եւ ձեր ներկայությամբ ֆինանսական խնդիրներ չե՞ն քննարկել, բայց ինքնուրույն կյանք մտնելով՝ հանկարծ նկատել եք, որ փողը փորձում է խուսափել ձեզանից կամ սահում է «մատների արանքով» ու երկար չի մնում ձեզ մոտ:

Այս կամ այն կերպ ձեւավորված այս բոլոր համոզմունքներն արդեն արմատացել են ձեր ենթագիտակցության մեջ եւ ազդում են ձեր կյանքի ու պատկերացումների վրա:

Դուք կարող եք երազել, ցանկանալ՝ ինչ ուզում եք, բայց բացասական համոզմունքները կխոչընդոտեն առատության եւ ֆինանսական բարեկեցության առաջացմանը:

 

Նյութը՝ econet.ru



© NEWS.am STYLE