6 ֆուտուրիստական նախագծեր, որոնք կփոխեն հասարակական տրանսպորտը

22:11   1 դեկտեմբերի, 2016

Թռչող գնացքներ CaterpillarTrain

Հնդիկ ինժեներ Ավշան Ուպադհայի ստեղծած կախովի թրթուրավոր գնացքի նախագիծը հաղթող ճանաչվեց MITClimateCoLab մրցույթում: Բեռնատարները, ավտոբուսները ու ավտոմեքենաները կկանգնեն խցանումներում, իսկ CaterpillarTrain-ը (cTrain) կանցնի երկմակարդակ կախովի կամարով՝ տրանսպորտային հիմնական հոսքի վրայով: Ի տարբերություն նման այլ ծրագրերի՝ տրասպորտային համակարգը չի խախտի քաղաքային լանդշաֆտը. դիզայնը մտածվել է՝ հաշվի առնելով քաղաքային տեսարանի առանձնահատկությունները:

Ծածկով ավտոբուս-պորտալներ TEB

Պորտալի ձեւով ավտոբուսի նախագիծը, որը ծածկում է երթուղին եւ թույլ է տալիս անցնելու խցանումների վրայով, ներկայացվել է 2010 թվականին, եւ ոմանց հիացրել է, իսկ ոմանց կասկածի տեղիք տվել: TEB-ն իր առաջին փորձարկումն անցավ օգոստոսին Չինաստանում եւ չնայած կոնստրուկցիայի տրամաբանության առկախ հարցերին՝ համակարգն ապացուցեց իր կենսունակությունը: Ավտոբուսը շարժվում է հատուկ ռելսերով, իսկ տրանսպորտային միջոցը ստեղծված է կամարի տեսքով: Այդ կերպ TEB-ը ծածկում է երթուղին՝ ստեղծելով թունելի պատրանք: Շարասյունը կարող է բաղկացած լինել չորս ավտոբուսից եւ փոխադրել 1200 ուղեւոր: Նախագիծը մշակողները վստահեցնում են, որ այդ համակարգի ներմուծումը արժի նույնքան, որքան մետրոպոլիտենի մի ճյուղի շինարարությունը:

Ռոբոավտոբուս Future Bus՝Mercedes-Benz-ից

Հուլիսին Mercedes-Benz փորձարկել է իր ֆուտուրիստական ավտոբուսը: FutureBus-ը անցել է 20 կմ. ինքնագնա ռեժիմով: Խոչընդոտները, հետիոտներին եւ լուսացույցի նշանները ճանաչելու համար այն օգտագործել է GPS, ռադիոտեղորոշիչ, եւ տեսախցիկներ: Տրանպորտային միջոցը վարելու կախատեսելի եղանակը թույլ է տալիս կրճատելու վառելիքի ծախսը եւ նվազեցնելու վթարների հավանականությունը: Ավտոբուսը ազդակներ է ստանում քաղաքային ենթակառուցվածքներից եւ նախապես տեղեկանում է ճանապարհային փոսերի եւ այլ վտանգների մասին:

Hyperloop

Թեեւ դեռ վաղ է խոսել Սան Ֆրանցիսկոյի եւ Լոս Անջելեսի միջեւ վակուումային թունելի շինարարության մասին, սակայն նորարարական փոխադրամիջոցի առավելություններն արդեն իսկ տպավորիչ են: Իլոն Մասկի հղացած համակարգը մարդկանց եւ բեռները տեղափոխում է մինչեւ 1126կմ/ժ ռեկորդային արագությամբ: Անցյալ տարի Hyperloop Transportation Technologies-ի ղեկավարը, Մասկի գաղափարն իրականացնող սկսնակներից մեկը՝ Դիրկ Ալբորն, նշեց, որ հնարավոր է՝ Hyperloop-ի ուղեւորությունները լինեն անվճար: Առաջին վակուումային ճանապարհը պիտի կառուցվի Դուբայում՝ 2021 թվականից ոչ ուշ:

Ֆյորդերով (ծովածոց) լողացող ստորջրյա թունելները

Նորվեգիայում կա 1100 ֆյորդ, եւ բնակչության մեծամասնությունը երկրում տեղաշարժվելու համար օգտվում է լաստանավերի ցանցից,  սակայն այսպիսի փոխադրամիջոցը շատ ժամանակ է խլում եւ մեծ անհարմարություններ պատճառում: Երկիրն արդեն վաղուց կառուցում է ստորջրյա թունելներ, սակայն նոր ծրագիրն իրենից ներկայացնում է արմատապես նոր բան: Լողացող կամուրջները պիտի  սուզվեն ջրի տակ 30մ խորությամբ եւ նրանց վրա պիտի կառուցվի տրանսպորտային շարժի երկու շարք: Ծրագիրը, որի  համար ներդրվելու է 25 մլրդ դոլար, կիրականանա 2035 թվին:

Մոդուլային Clip-Air ինքնաթիռը բեռների խցերով

Ուղեւորների եւ բեռների համար անջատ հատվածներով մոդուլային ինքնաթիռի նախագիծը ներկայացվել է դեռեւս 2013 թվականին, իսկ այժմ Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի նախագծողների թիմը սկսել է դրա նախատիպի ստեղծման աշխատանքները: Մոդուլները կտեղափոխվեն հատուկ բեռնատարներով, այնպես որ ուղեւորները ամբողջ ճանապարհին կարող են մնալ սրահում՝ օգտագվելով փոխադրամիջոցի տարբեր տեսակներ: Clip-Air-ով բեռնափոխադրումները եւս ավելի արդյունավետ են, խնայում են ժամանակ եւ էներգիա:

 

Աղբյուրը՝ econet.ru



© NEWS.am STYLE