«Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարքի դիետան

16:15   14 նոյեմբերի, 2016

«Գահերի խաղից» Դեյեներիս Թարգարիենը հիացնում է ամբողջ աշխարհից միլիոնավոր հանդիսատեսի: Էմիլիա Քլարքը միշտ ուշադիր հետեւել է իր կազմվածքին, իսկ վերջերս InStyle պարբերականին տված հարցազրույցում պատմել իր սննդակարգի մասին:

Դիետոլոգների պնդմամբ արտիստուհին սննդակարգից ամբողջությամբ բացառել է խմորեղենը, քաղցրն ու սուրճը:

Նույնիսկ թեյը Էմիլիան ստիպված է խմել առանց շաքարավազի եւ սերուցքի, ինչն անգլուհու համար ամենեւին էլ հետաքրքիր չէ:

Բացի խիստ դիետայից՝ Էմիլիան ամեն օր մի քանի ժամ մարզասրահում է անցկացնում, մարտարվեստ է յուրացնում եւ կրակել սովորում:

«Ես ամեն օր զենքով մարզումներ եմ անցկացնում: Կրակում եմ ատրճանակից, քիքբոքսինգով եմ զբաղվում, ծանրաձող եմ բարձրացնում»,- խոստովանել է արտիստուհին:

Սակայն այլ դիետոլոգներ էլ վճռականորեն դեմ են այն սննդակարգին, որն ընտրել դերասանուհին, եւ նախազգուշացնում են. նրա դիետան կարող է վտանգավոր լինել առողջության համար:

«Նման սննդակարգը կործանարար է չորս բանի համար՝ նյութափոխանակության, ձեր առողջական ընդհանուր վիճակի, ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ սննդի հանդեպ էմոցիոնալ վերաբերմունքի: Երբ այդ կերպ է բաժանում սննդակարգը, նյութափոխանակությունը դանդաղում է՝ օրգանիզմում էներգիան տնտեսելու համար: Բացի այդ, հացադուլը կարող է հանգեցնել հանձնվելուն. կարող եք հանձնվել եւ ավելի շատ քաշ հավաքել: Եթե ակտիվորեն մարզվում եք, ինչպես Էմիլիան, պարզապես կարիք ունեք կալորիաներով եւ պրոտեինով հարուստ սննդի, որպեսզի վարժությունների համար ուժ ունենաք: Եվ, վերջապես, երբ նման դիետա եք սկսում եւ կարծում եք, որ ամեն համեղ բան վնասակար է, ինքնաբերաբար սկսում եք ատել այն սնունդը, որն ուտում եք»,- հայտարարել են մասնագետները:



© NEWS.am STYLE