Հմայիչ Քենդալ Ջեները՝ La Perla-ի բեքսթեյջ ֆոտոսեսիայում

14:15   14 նոյեմբերի, 2016

Տեղեկացանք, որ մոդել Քենդալ Ջեները, որը ջանասիրաբար պատրաստվում է փարիզյան Victoria's Secret Fashion Show-ին, դարձել է La Perla ապրանքանիշի դեմքը:

La Perla-ի Instagram-ի պաշտոնական էջում Քենդալի մասնակցությամբ ֆոտոսեսիայից բեքսթեյջ կադրեր են հրապարակվել:

Տեսահոլովակում պատկերված է, թե ինչպես է անցկացվել ֆոտոսեսիան:

Ջեները երկրպագուներին ներկայացել է ժանեկազարդ ներքնազգեստով եւ ցուցադրել սլացիկ կազմվածքը:

Նշենք, որ Փարիզում Քենդալի հետ միասին շոուին մասնակցելու են Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Լիլի Դոնալդսոնը, Ջոան Սմոլսը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկսը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Թեյլոր Հիլը, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը եւ այլ մոդելներ:

Շոուի ընթացքում ելույթ կունենան նաեւ Լեդի Գագան, Բրունո Մարսը, The Weekend-ը: 



© NEWS.am STYLE