Լեոնիդ Ագուտինը, Լյուբով Ուսպենսկայան եւ այլ հայտնիներ՝ Անդրեյ Դավիդյանի մահվան մասին

13:01   14 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 13-ի առավոտյան մոսկովյան Բոտկինսկի հիվանդանոցում վախճանվեց հայ երգիչ Անդրեյ Դավիդյանը: 60-ամյա երաժիշտը մահից առաջ անհապաղ հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի կաթվածով, որը կոմայի պատճառ է դարձել:

Երգչի ներկայացուցիչ Յուրի Դենիսովը հայտարարել է, որ Դավիդյանի մահվան պատճառ կարող էին դառնալ ընդհանուր անզգայացմամբ կույրաղիքի վիրահատության հետեւանքները: Մահից կարճ ժամանակ առաջ նա կույրաղիքի խնդրով նորից հիվանդանոցում էր հայտնվել: Այդ ժամանակ վիրահատությունն ընդհանուր անզգայացմամբ են արել: Երաժշտի ուղեղի կաթվածն անսպասելի էր, եւ նրա ներկայացուցիչը կարծում է, որ կույրաղիքի վիրահատությունը կարող էր հետագա ողբերգական հետեւանքների պատճառ դառնալ:

Եվ մինչ ռուսական դատախազությունը փորձում է պարզել Դավիդյանի մահվան պատճառը, շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ սոցցանցերում իրենց ցավակցություն են հայտնել ռուսական «Ձայնը» նախագծի մասնակցի հարազատներին։

Фото опубликовано Леонид Агутин (@agutinleonid)

«Մահացել է արտիստ, երաժիշտ, կատարյալ մարդ։ Ցավակցում եմ հարազատներին եւ մտերիմներին։ Եվ մեզ բոլորիս՝ ընկերներին եւ գործընկերներին, ծանոթներին եւ հանդիսատեսին։ Մեզ, ովքեր գնահատում էին նրան։ Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի եւ անկրկնելի Դավիդյան»,- Instagram-ում գրել է Ագուտինը։

Լյուբով Ուսպենսկայան Եսենտուկի գնալիս տեսել է հայ երգչի 60-ամյակին նվիրված համերգի պաստառը եւ հուզիչ գրառում արել.

Фото опубликовано Любовь Успенская (@uspenskayalubov)

«Չեմ կարող հավատալ, որ այսօր մենք կորցրինք երգիչ, երաժիշտ մարդու։ Եսենտուկիի ճանապարհին տեսա նրա աֆիշը։ Սիրտս ցավում է, երբեք չեմ մոռանա»։

Իրենց ցավակցությունն են  հայտնել նաեւ երգչուհիներ Մարգարիտա Պոզոյանն ու Արծվիկը։ Վերջինը վերհիշել է իր եւ Դավիդյանի զուգերգը ռուսական «Ձայնը» նախագծում.

Фото опубликовано ARTSVIK (@artsvikofficial)

«Խոսքերով չեմ կարող նկարագրել այն ցավը, որը հիմա զգում եմ։ Այս մարդու հետ մեզ կապում էր «Ձայնը» նախագիծն ու մեր զուգերգը։ Ափսոս, որ կյանքից հեռանում են տաղանդավոր մարդիկ։ Նա մեծ արտիստ էր։ Ցավակցում եմ հարազատներին»։

Фото опубликовано MARGARITA POZOYAN (@pozoyan_official)

«Օրը սկսվեց սարսափելի լուրով։ Չեմ կարողանում հավատալ։ Հանգչիր խաղաղությամբ, Անդրեյ»,- իր հերթին գրել է Պոզոյանը։



© NEWS.am STYLE