Պոռնո-կայքերը կոտրելու 5 աղմկահարույց դեպք

16:35   14 նոյեմբերի, 2016

Ռուսական Life-ը պոռնո-կայքերը կոտրելու աղմկահարույց դեպքերի ընտրանի է կազմել՝ հիմնվելով Leakedsource.com կայքի վրա, որը հետեւում է խոշոր ռեսուրսները կոտրելուն: 

1. Brazzers ֆորում

Չնայած կայքի անվանումը՝ Brazzers, ծանոթ է նույնիսկ նրանց, ովքեր հետաքրքրված չեն թեժ տեսանյութերի դիտումով, դրա ֆորումը կոտրելը ոչ մի ճակատագրական հետեւանքների չի հանգեցրել: Օգտատերերն այնտեղ քննարկել են ոչ թե իրենց սեքսուալ նախընտրությունները, այլ դիտած պոռնոֆիլմերը: Նրանք գնահատել են սյուժեն, դերասանական խաղը, նոր ֆիլմերի համար գաղափարներ են առաջարկել:

2. Ծանոթությունների կայքն ու ամերիկյան պաշտոնյաների ինտիմ գաղտնիքները

Հաքերը կոտրել է ամերիկյան ծանոթությունների կայքը, որի օգտատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, եւ նրանց մասին ամբողջ տեղեկատվությունը տարածել համացանցում: Հանրության սեփականությունն են դարձել ամերիկյան իշխանության ներկայացուցիչների՝ հարկային ծառայությունների, հետախուզության, ոստիկանության պաշտոնյաների գաղտնի ցանկությունները, հետաքրքրություններն ու նախընտրությունները:

3. Կայք մարդկանց որոնելու համար, որոնց հետ կարելի է դավաճանել

Ashley Madison-ը ծանոթությունների կայք է նրանց համար, ովքեր ամուսնացած են, բայց կողմնակի արկածներ են որոնում: Բարեխիղճ հաքերներն իրենց արդարացի զայրույթն ուղղել են այս ռեսուրսի դեմ եւ համացանցում հրապարակել օգտատերերի տվյալները: Ցավոք, դրանից հետո տեղի ունեցած վեճերի, ծեծկռտուքի, ապտակների, ապահարզանների եւ ընտանիքների քայքայման վիճակագրություն չկա: Շատերը դատապարտում են հաքերների արարքը՝ դա էթիկայի եւ սոցիալական նորմերին հակասող համարելով:

4. ՀԴԲ-ն հաքերների շնորհիվ մանկապիղծի է հայտնաբերել

Երբեմն պոռնո-կայքերը կոտրելը նաեւ օգտակար է լինում: Մանկական պոռնոգրաֆիայով զբաղվող արգելված կայքի օգտատերերի թվում, որը կոտրել են Նոր Զելանդիայի ՀԴԲ-ի ներկայացուցիչները, նաեւ մեկ ռուսաստանցի է եղել: Հենց այս մանրուքն է օգնել բացահայտել, որ Բրյանսկից անթերի վարկանիշով եւ բարի սրտով տղամարդը զբաղվում է երեխաներին պղծելով՝ մանկական պոռնոգրաֆիա նկարահանելով եւ տարածելով:

5. Պոռնոգրաֆիայի դեմ պայքարի մարտիկների խմբավորում

Պարզվում է՝ բազմաթիվ պոռնո կայքեր կոտրում են գաղափարական հաքերների օգնությամբ: Պոռնոգրաֆիայի դեմ պայքարող The Consortium խմբավորումը հարձակվել է նման խոշորագույն կայքերից մեկի՝ YouPorn-ի վրա: Ավանդույթի համաձայն՝ նրանք տարածել են բոլոր գրանցված օգտատերերի անուններն ու գաղտնաբառերը, բայց սրանով չեն սահմանափակվել: Դրանից հետո նրանք ուժերն ուղղել են Digital Playground կայքի դեմ եւ սեփական նպատակների համար օգտագործել ստացված տվյալները, այդ թվում՝ բանկային քարտերի համարները:



© NEWS.am STYLE