Ինչպես են եթերային յուղերը բարելավում ինքնազգացողությունը

19:17   1 դեկտեմբերի, 2016

Եթերային յուղերի միջոցով կարելի է բուժել մի շարք հիվանդություններ՝ վարիկոզից մինչեւ սրտի աշխատանքի խանգարումներ, բարձրացնել տրամադրությունը, բարելավել քունը, կարգավորել մարսողությունը եւ այլն: Կարեւոր է իմանալ, թե որ յուղն է պիտանի եւ ինչպես ընտրել որակյալը: Յուղի որակը ստուգելու համար պետք է մի քանի կաթիլ կաթեցնել սպիտակ թղթի վրա: Եթե երեք օր անց կաթիլից ոչ մի հետք չմնա, ուրեմն յուղը որակյալ է:

Ի՞նչ ընտրել

Սուսամբար եւ սեւ պղպեղ. հիանալի միջոց են խթանելու նյարդերի գործողությունը եւ ակտիվությունը: Օգտակար են նիհարել ցանկացող գիրուկներին, մարզիկներին եւ «կյանք վերադառնալու» ճիգ անող մելանխոլիկներին:

Հասմիկ, խորդենի եւ վարդ. խթանում են կնոջ վերարտադրողական համակարգը եւ կարգավորում են հորմոնալ ֆոնը: Դրանք արժե ընտրել, եթե պլանավորվում է հղիություն:

Եղեսպակ. խորհուրդ է տրվում դաշտանադադարի, հորմոնալ դիսբալանսի, էստրոգենի անբավարար արտադրման դեպքում:

Թեյի ծառ եւ ճանդան. վերացնում են կաթնասնկախտը եւ հավասարակշռում են միկրոֆլորայի բալանսը:

Թուրինջ, ֆենխել եւ նարինջ. օգնում են այտուցների ժամանակ: Նրանք խթանում են աֆիշի շարժը, ինչը օրգանիզմին թույլ է տալիս ժամանակին ազատվել հեղուկից:

Դաղձ եւ բերգամոտ. լավ միջոցներ են աղեստամոքսային խանգարումների դեմ (գաստրիտներ, կոլիտներ, էնտերոկոլիտներ):

Ծոթոր, կիտրոն, մայրի, թեյի ծառ եւ նվենի. հիանալի իմունոխթանիչ են եւ հզոր ադապտոգեն: Օգտակար են հաճախակի մրսածության եւ հարբուխի ժամանակ:

Դարչին, բերգամոն եւ ցանկացած ցիտրուս. բարձրացնում են տրամադրությունը, կանխում են դեպրեսիան եւ սթրեսները: Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ուզում հանգստի մեկնել ծովափ, բայց չունեն այդ հնարավորությունը:

Նարդոս, պատրինջ. հանգստացնող եւ թուլացնող յուղեր: Օգտակար է նրանց, որոնց օրը չափազանց ակտիվ է, ինչպես նաեւ՝ հիպերտոնիկներին եւ խիստ հուզական մարդկանց:

Հազրեվարդ, դաղձ, կիտրոն, սեւ պղպեղ եւ մանդարին. բարձրացնում են տրամադրությունը, հաղորդում են ակտիվություն եւ կայտառություն, հատկապես մտավոր աշխատանքի եւ արագ հոգնելու դեպքում:

Ռեհան եւ նարդոս. ազատում են անքնությունից:

Փիճի, իլանգ-իլանգ եւ կիտրոն. օգնում են հավասարակշռելու ակտիվ գործունեությունը եւ տրամադրվելու աշխատանքի: Օգտակար է գործածել հիմնարկներում եւ գրասենյակներում:

Նարդոս, պետիգրեն, ժոժոբա եւ եղեսպակ. վերացնում են գրգռվածությունը եւ լարումը: Հարմար են տան մթնոլորտի համար:

Հիպերիկ, փիճի եւ նարինջ. թուլացնում են մտավոր գերլարվածությունը:

Իլանգ-իլանգ, պետիգրեն, ժոժոբա եւ գաուլտերիա. Բարձրացնում են ինքնավստահությունը, ուժ են հաղորդում, խթանում են տոնուսը:

Թուրինջ, հազրեվարդ, դամասկյան վարդ, բալ. կանխում են ցելյուլիտը, մեծացնում են մաշկի առաձգականությունը, նվազեցնում են վարիկոզի վտանգը:

Բերգամոտ, կոճապղպղեղ, ներոլի, եղեսպակ, նոճի եւ վարդ. կարգավորում են սրտի եւ անոթների աշխատանքը:

Իսոպա, ուրց եւ ծոթոր. ցուցվում են հիպոտոնիայի (ճնշման նվազում) ժամանակ:

Իհարկե, եթերաթերապիան պետք է ուղեկցվի նաեւ այլ միջոցներով. ժողովրդական մեթոդները եւ հոմեոպատիան՝ եթերային յուղերի համակցումով, կապահովեն ավելի արագ եւ տեսանելի արդյունք: Բայց ցանկացած բուժում կարելի է սկսել միայն տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո:

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE