Սինդի Քրոուֆորդը Մալիբուի իր առանձնատունը վաճառում է 60 մլն դոլարով

11:45   15 նոյեմբերի, 2016

Ամենակարեւորը, որ այս լուրը չկարդան նախարարների մտերիմները կամ պաշտոնյաները, հակառակ դեպքում ինչ-որ հիմնադրամ կստեղծեն, հազար դրամի եւս մեկ հարկ կսահմանեն եւ Մալիբուում Սինդի Քրոուֆորդի առանձնատունը կգնեն:

Եվ այսպես, Սինդի Քրոուֆորդն ու նրա ամուսինը՝ Ռենդի Հերբերը, վաճառում են Մալիբուի իրենց առանձնատունը: Ըստ TMZ-ի՝ ամուսիններն այն գնել են 2015 թվականին, 50 մլն դոլարով, իսկ հիմա առանձնատան համար, որտեղ մեկ տարվա ընթացքում վերանորոգման մի շարք աշխատանքներ են կատարել, 60 մլն դոլար են պահանջում:

Տունը 6 լոգարան, 4 ննջարան, SPA-սրահ, լողավազան, թենիսի դաշտ եւ հսկայական այգի ունի: Այն տեղակայված բլրի գագաթին՝ դեպի Խաղաղ օվկիանոս բացվող հրաշալի տեսարանով:

Ի դեպ՝ վերջերս Սինդին եւ Ռենդին իրենց առանձնատներից մեկը վաճառել են 100 մլն դոլարով: Գործերը վատ չեն: 



© NEWS.am STYLE