12:07 15 նոյեմբերի, 2016Անցյալ շաբաթ Ռոբ Քարդաշյանը հայր դարձավ: Ռոբն ու նրա ընկերուհին՝ Բլեք Չայնան, փոքրիկին Դրիմ Ռենե կոչեցին: Քարդաշյան-Ջեներ գերդաստանն աննկարագրելի երջանիկ է, իսկ Ռոբն ընդհանրապես յոթերորդ երկնքում է:

Քիմ Քարդաշյանի եղբայրն աղջկա սենյակը լցրել է արծաթագույն փուչիկներով՝ դրանցով ստեղծելով I LOVE YOU CHYNA AND DREAM («Սիրում եմ ձեզ, Չայնա եւ Դրիմ») գրությունը:
Ի դեպ, օրերս համակարգչային մասնագետները ստեղծել եւ ներկայացրել էին Դրիմ Ռենեի պատանեկան լուսանկարը:

Ավելի վաղ Ռոբն Instagram-ում Քիմի եւ Քանյեի նվերների լուսանկարն էր հրապարակել, որոնք երջանիկ ծնողներին փուչիկներ եւ Քանյե Ուեսթի Yeezys շարքից մանկական կոշիկներ էին նվիրել: