Սուպերոդել Ջիջի Հադիդը մերկ նկարահանվել է Allure–ի համար

13:13   15 նոյեմբերի, 2016

Շատ շուտով մենք Ջիջի Հադիդին կտեսնենք Փարիզում Victoria's Secret Fashion Show–ի ժամանակ։ Իսկ մինչ այդ Ջիջի Հադիդը մերկացել է Allure–ի համար։

21-ամյա մոդելը զարդարել է պարբերականի դեկտեմբերյան համարի շապիկը։

Գեղեցկուհուն լուսանկարել է Պատրիկ Դեմարշելիեն։

Ջիջին ձիու մեջքի վրա մերկ պառկած կեցվածք է ընդունել։

Պարբերականին տված հարցազրույցում մոդելը հայտնել է, որ միշտ առաջին տեղում իր համար եղել է կարիերան։

«Միշտ ուզել եմ ինքս ինձ եւ շրջապատին ապացուցել, որ ես լավ մարդ եմ։ Շատ մարդիկ, հոդված գրելով կամ մյուսների հետ տեղեկությունները կիսելով, չեն հասկանում իրենց դատողությունների ուժը, այդ պատճառով աշխարհում այդքան շատ է բացասական էներգիան»,– ասել է Allure–ի համարի հերոսուհին։

Մոդելը խոստովանել է, որ հաջողության ճանապարհին ինքը ստիպված է եղել պայքարել կարծրատիպերի դեմ, որ ինքը հայտնի մարդկանց դուստր է՝ օժտված տաղանդով։ Աղջիկը պատմել է, թե ինչպես է առաջացել մոդել դառնալու իր ձգտումը։

«Ես մանկուց տարված էի լուսանկարչությամբ եւ ուզում էի նկարները հնարավորինս լավը դարձնել, այդ պատճառով ուսումնասիրում էի կերպար ստեղծելու գործընթացը։ Մարդկանցից շատերը չգիտեն, որ մոդելի աշխատանքը շատ ծանր է։ Ես սովոր եմ աշխատել, օրինակ, ուսանելու տարիներին արթնանում էի ժամը 4-ին, որպեսզի ավարտին հասցնեի դպրոցական նախագիծը»,– ասել է Ջիջին։



© NEWS.am STYLE