Բրեդ Փիթը 20 տարվա ընթացքում առաջին անգամ Չինաստան է այցելել

13:36   15 նոյեմբերի, 2016

Բրեդ Փիթն աստիճանաբար դուրս է գալիս ստվերից՝ Ջոլիի հետ տարիներ շարունակ մեկուսանալուց հետո: Մինչ այդ, կնոջ հետ 52-ամյա դերասանի ամուսնալուծության գործընթացը շարունակվում է:

Փիթը Չինաստան է ժամանել: Շանհայում կայացել է «Դաշնակիցները» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերում հանդես են եկել Բրեդն ու Մարիոն Կոտիյարը:

Ի դեպ՝ սա 20 տարվա ընթացքում Փիթի առաջին այցն է Չինաստան: Դերասանի մուտքն այս երկիր արգելվել էր 1997 թվականին «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմում նկարահանվելուց հետո:

Սակայն, հավանաբար, Չինաստանը ջերմությամբ է տրամադրվել ամուսնալուծվող դերասանի հանդեպ եւ նրան Շանհայ է հրավիրել:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներն՝ AP, REX, Shutterstock



© NEWS.am STYLE