14:36 15 նոյեմբերի, 2016Լոս Անջելեսում կայացել է «Մոանա» մուլտֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներին հնչյունավորել են Նիկոլ Շերզինգերն ու Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը:

Նիկոլն իր գեղեցկությամբ փայլել է կարմիր գորգին:

38-ամյա մոդելը ներկայացել է ճերմակ զգեստով:

Այնուհետեւ Pussycat Dolls-ի նախկին մեներգչուհուն է միացել Դուեյն Ջոնսոնը:

Ժապավենի իրադարձությունները զարգանում են 2000 տարի առաջ, Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Ցեղապետի դուստրը՝ 16-ամյա երազկոտ Մոանա Վայալիկին, իր ընտանիքին գտնելու համար կիսաստված հերոսի՝ Մաուիի (Դուեյն) հետ օվկիանոսով ուղեւորվում է հեքիաթային կղզին որոնելու: Նրանք միասին պետք է կտրեն-անցնեն օվկիանոսը՝ ճանապարհին հսկայական ծովային էակների հանդիպելով:
Նիկոլը մարմնավորում է Սինային (Մոանայի մորը, որը միշտ պատրաստ է սատարել դստերը եւ չի կասկածում նրա ընտրության վրա, չնայած ամուսնու նման փորձում է նրան զերծ պահել լեգենդար վտանգներից):
Հաջորդ տարեսկզբից մուլտֆիլմը կցուցադրվի նաեւ Եվրոպայում:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Vince Flores-ի, Startraksphotos-ի